Գաղտնիության Քաղաքականությունը

Սույն Գաղտնիության Քաղաքականությունը վերաբերում է միայն մեր առցանց գործունեությանը և վերաբերում է մեր Կայքի այցելուներին՝ կապված այն տեղեկատվության հետ, որով նրանք կիսվել են www.evl.am կայքում: Սույն Քաղաքականությունը չի տարածվում ոչ առցանց եղանակով կամ այս Կայքից բացի այլ ուղիներով հավաքված որևէ տեղեկատվության վրա:

Եթե Դուք ունեք լրացուցիչ հարցեր կամ ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ մեր Գաղտնիության Քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ:

Համաձայնություն

 Օգտվելով մեր Կայքից՝ Դուք համաձայնում եք մեր Գաղտնիության Քաղաքականությանը և ընդունում եք դրա պայմանները:

 

Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը

Մենք չենք օգտագործում մեր ծառայությունները Ձեր մասին որևէ անձնական տեղեկատվություն հավաքագրելու համար, բացառությամբ այն տեղեկատվության, որը Դուք կամավոր տրամադրում եք տարբեր նպատակներով, ինչպիսիք են Ձեր անունը, ազգանունը, փոստային և էլ. հասցեները, հեռախոսահամարը, ինչպես նաև տեղեկատվություն Ձեր համակարգչային համակարգի մասին: Ձեր մասին պահանջվող տեղեկատվությունը Ձեր կողմից չտրամադրվելու դեպքում, մենք հնարավորություն չենք ունենա կապ հաստատել Ձեզ հետ։ Ձեր անձնական տվյալները տրամադրելիս Դուք համաձայնում եք տրամադրել հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն:

 

«Cookie» ֆայլերի օգտագործումը

Մենք օգտագործում ենք «cookie» ֆայլեր: Մուտք գործելով www.evl.am Կայք, Դուք համաձայնում եք «cookie» ֆայլերի օգտագործմանը՝ Ընկերության գաղտնիության քաղաքականությանը համապատասխան: «Cookie» ֆայլերն օգտագործում ենք, որպեսզի կարողանանք հավաքագրել այցելության մասին տվյալները, ինչպես նաև այցելությունը մեր Կայք ավելի դյուրին դարձնել: Դուք հնարավորություն ունեք ընդունելու կամ մերժելու «cookie» ֆայլերի օգտագործումը: Եթե ցանկանում եք արգելափակել կամ ջնջել նման ֆայլերը, բրաուզերների մեծ մասը տրամադրում է այդպիսի հնարավորություն. այնուամենայնիվ, դրանով պայմանավորված Ձեր մուտքը կամ հասանելիությունը մեր Կայք կարող է սահմանափակվել:

 

Մեր կողմից հավաքագրվող տեղեկատվության բացահայտումը երրորդ կողմին մեր իսկ կողմից

Եթե այլ բան նախատեսված չէ, ապա սույն Գաղտնիության Քաղաքականությունը վերաբերում է միայն այն տեղեկատվությանը, որը մենք հավաքում ենք անմիջապես Ձեզնից, և չի տարածվում այն հարաբերությունների վրա, թե երրորդ կողմը, ում Դուք բացահայտել (տրամադրել) եք Ձեր մասին տեղեկատվություն, ինչպես կարող է օգտագործել և բացահայտել այդ տեղեկատվությունը: Երրորդ կողմի վարած Գաղտնիության Քաղաքականությունը մեր կողմից չի վերահսկվում: Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց տրամադրելիս Ձեր անձնական տեղեկատվության օգտագործումը և բացահայտումը կարգավորվում է վերջիններիս կողմից վարվող Գաղտնիության Քաղաքականությամբ։

 

Միջազգային փոխանցում

Սույն կայքը գործում է Հայաստանի Հանրապետությունում: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ցանկացած տեղեկություն, որը Դուք տրամադրում եք մեզ, փոխանցվում է ՀՀ: Օգտագործելով մեր կայքը և/կամ տրամադրելով մեզ Ձեր տվյալները՝ Դուք համաձայնում եք նման փոխանցումներին:

 

Տվյալների կառավարիչ

Սույն Գաղտնիության Քաղաքականության շրջանակներում Դուք հանդիսանում եք Ձեր անձնական տվյալների կառավարիչը: «Տվյալների կառավարիչ» հանդիսանում է այն անձը, ով սահմանել է (միայնակ կամ այլոց հետ համատեղ) այն նպատակները, որոնց համար և այն եղանակը, որին համապատասխան մշակվում կամ մշակվելու են Անձնական տվայլները։ Մենք կարող ենք օգտվել երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողների ծառայություններից՝ Ձեր տվյալները ավելի արդյունավետ մշակելու համար:

 

«Log» ֆայլեր

www.evl.am Կայքը հետևում է «log» ֆայլերի օգտագործման ստանդարտ ընթացակարգին: Այս ֆայլերը գրանցում են այցելուներին, երբ նրանք այցելում են կայքեր: «Log» ֆայլերի կողմից հավաքագրված տեղեկատվությունը ներառում է IP հասցեները, բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայության մատակարարին (ISP), ամսաթիվը և ժամը, ուղղորդման/ելքի էջերը և, հնարավոր է, սեղմումների քանակը: Այս տեղեկատվությունը կապված չէ որևէ տվյալի հետ, որը հնարավոր է նույնականացնել: Այս տեղեկատվության օգտագործման նպատակն է վերլուծել միտումները, կառավարել Կայքը, հետևել Կայքում օգտվողների տեղաշարժին և հավաքագրել դեմոգրաֆիկ տվյալներ:

 

Երեխաների մասին տեղեկատվությունը

Մեր առաջնահերթություններից է նաև համացանցից օգտվելիս երեխաների պաշտպանության ապահովումը։ Մենք խրախուսում ենք, որպեսզի ծնողները և խնամակալները վերահսկեն և ուղղորդեն երեխաների առցանց գործունեությունը: www.evl.am Կայքը չի հավաքագրում 16 տարեկանից փոքր երեխաներից որևէ անձնական նույնականացնող տվյալ: Եթե կարծում եք, որ Ձեր երեխան տրամադրել է նման տեղեկատվություն մեր կայքում, մենք խրախուսում ենք Ձեզ անհապաղ կապ հաստատել մեզ հետ, և մենք անհապաղ կհեռացնենք նման տվյալները։

 

Կիրառելի օրենսդրությունը

Սույն Գաղտնիության Քաղաքականությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: