Եկե՛ք Խոսենք
Խնդրում ենք լրացնել դաշտերը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։
Ունե՞ք հարցեր՝ գրե՛ք կամ զանգահարե՛ք մեզ՝
Մենք ողջունում ենք ցանկացած նոր համագործակցություն, և յուրաքանչյուր հաճախորդի հետ փորձում ենք մշակել հենց իրենց համար ընդունելի և հարմար համագործակցության տարբերակ։
Success
Your message successfully sent!
Error (((
Your message not sent!
Մեր ծառայություններն են
Հաշվապահական հաշվառման ծառայություններ
Ծառայությունները ներառում են ՝
Հաշվապահական հաշվառման վարում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի և այլ կիրառելի օրենքների, ներառյալ ամենամսյա, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմում և ներկայացում։
Հարկային, մաքսային և վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում՝ համապատասխանաբար հարկային և մաքսային մարմինների և ՀՀ վիճակագրական կոմիտեի։
Հարկային մարմինների հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվարկում և դրանց վճարման կազմակերպում՝ համաձայն ՀՀ օրենսդրության։
Հարկային պլանավորում և ռազմավարություն
Փաստացի գործունեության հետ կապված հարկային պարտավորությունների նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակում, հարկային արտոնություններից օգտվելու մեխանիզմների ներկայացում և այլն։
Հարկային խորհրդատվության ծառայություններ
Ծառայությունները ներառում են հաճախորդի գործունեության ոլորտի կամ ներկայացրած խնդրի հարկային օրենսդրությանն առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում, տվյալ դաշտում նախատեսվող հարկային փոփոխությունների մասին իրազեկում։
Մենք առաջարկում ենք կազմակերպությունների հարկային հաշվառման ծառայությունների մատուցման ամբողջ ցիկլը՝ համաձայն ՀՀ գործող իրավական ակտերի, ներառյալ՝ հարկային խորհրդատվություն, գործարքների հարկային ռիսկերի գնահատում, հարկային արտոնություններից օգտվելու մեխանիզմների մշակում։
Evolve-ը ընկերություն է, որը հիմնվում է անվերջ առաջընթացի, զարգացման և աճի վրա։ Տիեզերական և կենսաբանական օրենքներով ներշնչված՝ Evolve-ն առաջնորդում է բիզնեսը դեպի հաջողություն և հավակնում է դառնալ վաղվա բիզնեսի զարգացման համար շարժիչ ուժ:
Մեր Գործընկերները և Հաճախորդները
Մեր հաճախորդները մեր ընկերության հաջողության ցուցանիշն են։ Մեր առաքելությունն ենք համարում բացահայտել հաճախորդի խնդիրը և առաջարկել հնարավոր լուծումներից ամենաարդյունավետը և արագը։ Յուրաքանչյուր հաճախորդ մեր գործընկերն է, ում հետ հավակնում ենք ունենալ երկարատև, հետաքրքիր և փոխշահավետ համագործակցություն։