Evolve- ն առաջնորդում է բիզնեսը դեպի հաջողություն

Evolve-ը խորհրդատվական ընկերություն է, որն իր հաճախորդներին առաջարկում է իրավախորհրդատվական, փաստաբանական, հաշվապահական հաշվառման, ֆինանսական և հարկային խորհրդատվական ծառայություններ։ 

Մեր պատմությունը

Evolve -ը ընկերություն է, որը հիմնադրվել է խորհրդատվական ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետների կողմից։ 
Մեր ցանկությունն է՝   մեզ վստահող բիզնեսների անխոչընդոտ գործունեությունն ու զարգացումն ապահովելը՝  յուրօրինակ մոտեցումներով և մեթոդներով։

 

Evolve՝ թարգմանաբար նշանակում է զարգացում։ 
Մենք գտնում ենք, որ ցանկացած առողջ բիզնես պետք է ապահովի բնականոն աճ և զարգացում։ Այդ է պատճառը, որ մենք ընտրել ենք հենց այս անվանումը։  

Evolve-ը պատրաստ է ուղեկցել բիզնեսը իր զարգացման և վերելքի ճանապարհին։

Evolve-ը Ձեր բիզնեսի անդադար  էվոլյուցիան է։ 

Evolve-ի հիմնադիրները բազմամյա փորձ ունեցող մասնագետներ են։ 

Մանուշ Եսայանը ընկերության հիմնադիրն է և գործադիր տնօրենը, ով ունի բազամյա փորձ կորպորատիվ սպասարկման և կառավարման ոլորտում։ 

Գեորգի Խաչատրյանը մեր ընկերության գործընկերն է և կոմերցիոն տնօրենը։ Գեորգի Խաչատրյանն ունի ավելի քան 15 տարվա  մասնագիտական փորձ որպես կորպորատիվ իրավաբան։

Տեսլականը և առաքելությունը 
ուշադրության կենտրոնում

Evolve-ը ընկերություն է, որը հիմնվում է անվերջ առաջընթացի, զարգացման և աճի վրա։ Տիեզերական և կենսաբանական օրենքներով ներշնչված՝  Evolve-ն առաջնորդում է բիզնեսը դեպի հաջողություն և հավակնում է դառնալ վաղվա բիզնեսի զարգացման համար շարժիչ ուժ: 

Մեր նպատակն է՝ հաճախորդների այնպիսի սպասարկումը, որը թույլ է տալիս խուսափել խնդիրներից, միաժամանակ լուծումներ գտնելով արդեն ի հայտ եկած հարցերին։ Այդ է պատճառը, որ մենք առաջարկում ենք ծառայությունների այնպիսի ցանկ, որոնց կարիքն ունի  ցանկացած բիզնես, դրանք են՝  իրավաբանական խորհրդատվության ծառայությունների ողջ շղթան՝ ներառյալ փաստաբանական ծառայություններ, հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, հաշվապահական հաշվառման ծառայություններ։

Evolve-ը ստեղծում է նաև բարենպաստ միջավայր աշխատողների  համար՝ առաջարկելով խրախուսանքի գործող և ճկուն մեխանիզմներ, և ընձեռելով մասնագիտական աճի լայն հնարավորություն, ինչպես նաև ողջունում է ցանկացած աշխատակցի ձգտում՝ դառնալու  ընկերության գործընկեր և   շարժիչ ուժ։

Եկե՛ք Խոսենք

Խնդրում ենք լրացնել դաշտերը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։

Step

Ունե՞ք հարցեր՝ գրե՛ք կամ զանգահարե՛ք մեզ՝

Մենք ողջունում ենք ցանկացած նոր համագործակցություն, և յուրաքանչյուր հաճախորդի հետ փորձում ենք մշակել հենց իրենց համար ընդունելի և հարմար համագործակցության տարբերակ։

Բեռնվում է