Մեր Թիմը
Գեորգի Խաչատրյան
Ռազմավարական զարգացման գծով տնօրեն
Ընկերության գործընկեր և շարժիչ ուժ։
Գեորգի Խաչատրյան
Գեորգիի մասին
Գեորգի Խաչատրյանը մեր ընկերության գործընկերն է և ռազմավարական զարգացման տնօրենը։ Գեորգին ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ ՝ որպես կորպորատիվ իրավաբան, մասնագիտացած է նաև ծրագրերի կառավարման, ինստիտուցիոնալ զարգացման, ինչպես նաև ռազմավարական պլանավորման և զարգացման ոլորտներում։
Գեորգին իր մասնագիտական գործունեության ընթացքում ՝ աշխատելով ինչպես մասնավոր կազմակերպություններում, այնպես էլ պետական կառավարման համակարգում և միջազգային կազմակերպություններում, կուտակել է հարուստ փորձ՝ օրենքների և այլ իրավական ակտերի կազմման, կառավարման, ռազմավարական զարգացման, իրավական առանձնահատուկ խնդիրների լուծման, ծրագրերի և գործընթացների կառավարման, ինչպես նաև այլ մասնագիտական ոլորտներում։