Իրավախորհրդատվական 

ծառայություններ  

Բարի գալուստ Evolve `  ձեր վստահելի գործընկերը իրավական խորհրդատվության ոլորտում: 

Մեր ծառայություններն են

Բոլոր Ծառայությունները

Կորպորատիվ սպասարկում 

Բոլոր Ծառայությունները

Անհատների իրավական աջակցություն

Բոլոր Ծառայությունները

Դատական ներկայացուցչություն

Բոլոր Ծառայությունները

Իրավական ռիսկերի բացահայտում կամ փորձաքննություն 

Կորպորատիվ սպասարկում 

Մենք առաջարկում ենք բիզնեսի համապարփակ սպասարկում ամսական, մեկանգամյա և ժամավճարային տարբերակով

Կորպորատիվ  սպասարկումը ենթադրում է իրավաբանական անձանց գործունեության ողջ ընթացքում առաջ եկած իրավական խնդիրների լուծում, կնքվող գործարքների ուղեկցում, ներառյալ պայմանագրերի կազմում և իրավական վերլուծություն, իրավաբանական անձի գործունեության հետ  կապված վերաբերելի օրենսդրական փոփոխությունների մասին իրազեկում և ազդեցության գնահատում և  ներկայացում հաճախորդին, հեղինակային և հարակից իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն և այլն։  

 

Կորպորատիվ սպասարկումը ենթադրում է իրավական համապատասխանության ապահովման, աշխատանքային հարաբերություններում գործատուի և աշխատողների շահերի հավասարակշռված պաշտպանության, պայմանագրային հարաբերություններում Հաճախորդի իրական, կոմերցիոն շահերի պաշտպանության ծառայությունները։

Անհատների իրավական աջակցություն

Մեր ընկերության իրավաբանների և փաստաբանների թիմը պատրաստակամ է տրամադրել մասնագիտական խորհրդատվություն ցանկացած իրավական խնդրի վերաբերյալ, ներառյալ, բայց չսահմանափակվելով գույքի ձեռբերման, թույլտվությունների ստացման խնդիրներում,  ժառանգական  և հեղինակային իրավունքներին առնչվող  հարցերում,  վարկային և ապահովագրական վեճերում, փոխառության հարաբերություններում և այլն։

Դատական ներկայացուցչություն

Մենք առաջարկում ենք անձանց իրավունքների պաշտպանություն ՀՀ դատական բոլոր ատյաններում՝ ցանկացած տեսակի վեճերով, իրավական ուղեկցում վեճերի լուծման արտադատական փուլում, իրավունքների ներկայացում մինչդատական վարույթներում՝ պետական մարմինների առջև,  իրավունքների պաշտպանություն քրեական վարույթի շրջանակներում։ 

Իրավական ռիսկերի բացահայտում կամ փորձաքննություն 

Իրավական ռիսկերի գնահատումը իրենից ներկայացնում է առանձին գործարքի կամ ընկերության գործունեությանը վերաբերող բոլոր հնարավոր իրավական ռիսկերի բացահայտումը և դրանց հնարավոր ազդեցության գնահատումը։ Այս գործընթացը կարևոր գործիք է բիզնեսի սեփականատերերի համար՝ ընկերության գործունեության հետ կապված հնարավոր ռիսկերը հասկանալու, ինչպես նաև մասնաբաժնի վերաբերյալ ցանկացած հնարավոր գործարքից առաջ՝ իրական պատկերը գնահատելու համար։ Հնարավոր ռիսկերի պարբերական բացահայտումը և դրանց ազդեցության գնահատումը կարևորագույն դերակատարում ունի բիզնեսի «առողջության» պահպանման, գործառնական խնդիրների չեզոքացման և զարգացման ապահովման համար։

Մեր իրավախորհրդատուների թիմը տրամադրում է պրոֆեսիոնալ իրավաբանական և փաստաբանական ծառայություններ` իրավունքի բոլոր ճյուղերին առնչվող հարցերում։    

Տեսլականը և 

առաքելությունը 
ուշադրության կենտրոնում

Evolve-ը ընկերություն է, որը հիմնվում է անվերջ առաջընթացի, զարգացման և աճի վրա։ Տիեզերական և կենսաբանական օրենքներով ներշնչված՝  Evolve-ն առաջնորդում է բիզնեսը դեպի հաջողություն և հավակնում է դառնալ վաղվա բիզնեսի զարգացման համար շարժիչ ուժ:

Եկե՛ք Խոսենք

Խնդրում ենք լրացնել դաշտերը և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։

Step

Ունե՞ք հարցեր՝ գրե՛ք կամ զանգահարե՛ք մեզ՝

Մենք ողջունում ենք ցանկացած նոր համագործակցություն, և յուրաքանչյուր հաճախորդի հետ փորձում ենք մշակել հենց իրենց համար ընդունելի և հարմար համագործակցության տարբերակ։

Բեռնվում է