ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ և ՊԱՅՄԱՆՆԵՐ 

Կայքը հանդիսանում է Evolve ՓԲԸ-ի սեփականությունը։ Evolve ՓԲԸ-ի իրավաբանական հասցեն և կոնտակտային տվյալները կարող եք տեսնել «Կապ» բաժնում։

Սույն Պայմանների և Դրույթների, Գաղտնիության Քաղաքականության, հրաժարման մասին ծանուցման և բոլոր համաձայնագրերի շրջանակներում ներքոհիշյալ տերմինաբանությունը օգտագործվում է հետևյալ իմաստով՝

«Հաճախորդ», «Դուք» և «Ձեր»՝ վերաբերում է Ձեզ՝ այն անձին, ով մուտք է գործում այս Կայք և համաձայնում է Ընկերության ընդհանուր դրույթներին պայմաններին:

«Ընկերությունը», «Մենք», «Մեր» և «Մեզ»՝ վերաբերում է Ընկերությանը:

«Կողմ», «Կողմեր» կամ «Մենք» վերաբերում է և՛ Հաճախորդին, և՛ մեզ:

Վերոնշյալ հասկացությունների կամ այլ բառերի ցանկացած օգտագործում եզակի կամ հոգնակի թվով, մեծատառերով և/կամ նա կամ նրանք բառերով համարվում է փոխադարձ փոխարինելի և, հետևաբար, վերաբերելի են նույն իրողությանը։

 

Կայքում գրանցումը

Մեր Կայք այցելելիս Ձեր համակարգչի բրաուզերը կարող է ինքնաբերաբար տրամադրել մեզ որոշակի տեղեկություն, ինչպիսիք են համակարգչի բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգը և IP հասցեն: Մենք չենք հավաքագրում անձնական տեղեկություններ Ձեր կողմից մեր Կայքից օգտվելու ժամանակ: Եթե Դուք ցանկանում եք կապվել մեզ հետ մեր Կայքի միջոցով կամ բաժանորդագրվել, Ձեզնից կարող է պահանջվել որոշակի տեղեկությունների տրամադրում, ինչպիսիք են Ձեր անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, այլ կոնտակտային տեղեկություններ: Եթե Դուք չեք ցանկանում տրամադրել մեզ այդպիսի տեղեկատվություն, Դուք չեք կարողանա կապվել մեզ հետ կամ բաժանորդագրվել։ Եթե Ձեր տվյալները գողացվել, հրապարակվել, կորել կամ Ձեր կողմից մոռացվել են, ապա Դուք պետք է էլեկտրոնային փոստի միջոցով անմիջապես տեղեկացնեք Ընկերությանը:

 

«COOKIE» ֆայլեր

Մենք օգտագործում ենք «cookie» ֆայլեր: Մուտք գործելով www.evl.am Կայք Դուք համաձայնում եք «cookie» ֆայլերի օգտագործմանը՝ Ընկերության գաղտնիության քաղաքականությանը համապատասխան:

 

«Cookie» ֆայլերն օգտագործում ենք, որպեսզի կարողանանք հավաքագրել այցելության մասին տվյալները, ինչպես նաև այցելությունը մեր Կայք ավելի դյուրին դարձնել:

 

 Դուք հնարավորություն ունեք ընդունելու կամ մերժելու «cookie» ֆայլերի օգտագործումը: Եթե ցանկանում եք արգելափակել կամ ջնջել նման ֆայլերը, բրաուզերների մեծ մասը տրամադրում է այդպիսի հնարավորություն. այնուամենայնիվ, դրանով պայմանավորված Ձեր մուտքը կամ հասանելիությունը մեր կայք կարող է սահմանափակվել:

 

Լիցենզիա

Եթե ​​այլ բան նախատեսված չէ, Ընկերությանը և/կամ նրա լիցենզառուներին են պատկանում www.evl.am Կայքի բոլոր նյութերի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքները (բացառությամբ համացանցից վերցված նյութերի՝ լուսանկարների): Մտավոր սեփականության բոլոր իրավունքները պաշտպանված են: Դուք կարող եք հասանելիություն ունենալ www.evl.am Կայքում տեղադրված մտավոր սեփականության արդյունքներին Ձեր անձնական օգտագործման համար՝ հաշվի առնելով սույն դրույթներով և պայմաններով սահմանված սահմանափակումները:

Դուք չեք կարող՝

  • www.evl.am Կայքից վերահրապարակել նյութեր,

  • վերարտադրել, կրկնօրինակել կամ պատճենել Կայքում տեղադրված նյութերը,

  • տարածել Կայքում տեղադրված նյութերը:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրան ծանոթանալու ամսաթվին։

 

Մեր կոնտենտին արվող հիպերհղումները

Կազմակերպությունները և ֆիզիկական անձիք կարող են կատարել հղումներ մեր Կայքին նախնական գրավոր թույլտվություն ստանալուց հետո։

Մենք կարող ենք վերանայել և հաստատել հղումների վերաբերյալ այլ հարցումներ հետևյալ տեսակի կազմակերպություններից.

  • սպառողների և/կամ բիզնեսի տեղեկատվական հայտնի աղբյուրներ,

  • «dot.com» կայքեր,

  • միություններ կամ բարեգործական կազմակերպություններ ներկայացնող այլ խմբեր,

  • առցանց տեղեկատու դիստրիբյուտորներ,

  • համացանցային պորտալներ,

  • կրթական հաստատություններ և առևտրային միավորումներ:

 

Կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանց կողմից ստացված հղման հարցումները մեր կողմից կհաստատվեն, եթե. ա) հղումը անբարենպաստ տպավորություն չի ստեղծի մեր մասին. (բ) կազմակերպության հետ կապված որևէ բացասական դեպք չի գրանցվել. (գ) հղումը հրապարակված է ընդհանուր տեղեկատվական համատեքստում:

Եթե ​​Դուք վերը նշված կազմակերպություններից մեկն եք և հետաքրքրված եք մեր Կայքին հղում կատարելուն, ապա պետք է տեղեկացնեք մեզ՝ նամակ ուղարկելով 
[email protected] էլ․ հասցեին: Խնդրում ենք ներառել Ձեր անունը, Ձեր կազմակերպության անվանումը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև Ձեր կայքի «URL»-ը, բոլոր «URL»-ների ցանկը, որոնցից Դուք մտադիր եք հղում կատարել մեր կայքին, և մեր կայքի «URL»-ների ցանկը, որոնց ցանկանում եք հղում կատարել: Անհրաժեշտ է սպասել 2-3 աշխատանքային օր  վերջնական պատասխան ստանալու համար:

Հաստատված կազմակերպությունները կարող են հղում կատարել մեր կայքին հետևյալ կերպ. օգտագործելով մեր ֆիրմային անվանումը, օգտագործելով մեր կայքի ցանկացած այլ նկարագրություն, որը տվյալ համատեքստում համահունչ է հղում իրականացնող կողմի կոնտեքստի և ձևաչափի հետ։

Առանց նախնական հաստատման և գրավոր թույլտվության, Դուք չեք կարող այնպիսի շրջանակներ ստեղծել մեր կայքի շուրջ, որոնք որևէ կերպ փոխում են մեր կայքի տեսքը:

 

Գաղտնիություն

Խնդրում ենք ծանոթանալ Գաղտնիության քաղաքականությանը։

 

Իրավունքների պահպանումը

Մենք իրավունք ունենք պահանջելու հեռացնել բոլոր հղումները կամ մեր Կայքին արված կոնկրետ հղումը: Դուք համաձայնում եք անմիջապես հեռացնել մեր կայքի բոլոր հղումները՝ ըստ պահանջի: Մենք նաև իրավունք ունենք ցանկացած ժամանակ փոխել սույն դրույթներն ու պայմանները և հղումների վերաբերյալ մեր քաղաքականությունը: Պարբերաբար հղումներ կատարելով մեր կայքին՝ Դուք համաձայնում եք հետևել սույն դրույթներին և պայմաններին:

 

Պատասխանատվության բացառումը

Կիրառելի օրենսդրության սահմաններում, մենք բացառում ենք մեր կայքին կամ դրա օգտագործմանը վերաբերող բոլոր հավաստումները, երաշխիքները և պայմանները:

Այս բացառումից ոչինչ չի կարող ՝

  • սահմանափակել կամ բացառել Կողմերի պատասխանատվությունը մահվան կամ անձնական վնասվածքի համար,

  • սահմանափակել կամ բացառել Կողմերի պատասխանատվությունը խարդախության կամ խարդախ կերպով մոլորության մեջ գցելու համար,

  • որևէ կերպ սահմանափակել Կողմերի պարտավորություններից որևէ մեկը՝ գործող օրենսդրության համաձայն այդպիսի սահմանափակումն արգելված լինելու պարագայում, 

  • բացառել Կողմերի պարտավորություններից որևէ մեկը, որը չի կարող բացառվել գործող օրենսդրությամբ:

Պատասխանատվության սահմանափակումներն ու արգելքները, որոնք ամրագրված են այս բաժնում կարգավորում են պատասխանատվությունից հրաժարվելու շրջանակներում ծագող բոլոր հարաբերությունները, ներառյալ այն պարտավորությունները, որոնք ծագում են պայմանագրերից, վնաս հասցնելու հետևանքով և օրենքով սահմանված պարտավորությունների խախտման հետևանքով:

Քանի դեռ կայքում, տեղեկատվությունն ու ծառայությունները տրամադրվում են անվճար, մենք պատասխանատվություն չենք կրում որևէ բնույթի կորստի կամ վնասի համար:

 

Կիրառելի օրենսդրությունը

 

Սույն դրույթները ու պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: