Մեր Թիմը

Մանուշ Եսայան

Հիմնադիր, գործադիր տնօրեն

Մեր հաջողության գրավականը մեր թիմի ճկուն միտքն է։

Մանուշ Եսայան

Մանուշի մասին

Մանուշ Եսայանը ընկերության հիմնադիրն է և գործադիր տնօրենը, ով ունի բազմամյա փորձ կորպորատիվ սպասարկման և կառավարման ոլորտներում։ Մանուշը`  լինելով մասնագիտությամբ իրավաբան, իր աշխատանքային գործունեության ընթացքում նաև մասնագիտացել է կազմակերպությունների ֆինանսական և գործառնական կառավարման ոլորտներում։ Մանուշը նաև ունի փաստաբանի որակավորում և ներկայացնում է հաճախորդների շահերը դատական ատյաններում ՝ արդյունավետության բացառիկ ցուցանիշով։

 

Մանուշը ՝  որպես փորձագետ, իր մասնագիտական ներդրումն ունի մի շարք իրավական ակտերի մշակման գործընթացներում, որոնք առնչվում են անձնական տվյալների պաշտպանությանը, կիբեռ անվտանգության և իրավական ակտերի թվայնացման  իրավական խնդիրներին։